Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Ոստիկանությունը հորդորում է չնստել սահմանված քանակից ավելի բեռնված ավտոբուս ու միկրոավտոբուս

Ոստիկանությունը հորդորում է չնստել սահմանված քանակից ավելի բեռնված ավտոբուս ու միկրոավտոբուս
31.03.2020 | 15:39

Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ Պարետի որոշման կատարումը։

Ի թիվս այլ ստուգումների` ճանապարհային ոստիկանության ծառայողները հայտնաբերում և վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ են կազմում հասարակական տրանսպորտի այն վարորդների նկատմամբ, որոնք տեղափոխում են սահմանված քանակից ավելի ուղևոր։ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ճանապարհային ոստիկանները նշված խախտման համար կազմել են 6 տասնյակ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ, և ավտոբուսներից ու միկրոավտոբուսներից ուղևորներն իջեցվել են։


Դիմում ենք հասարակական տրանսպորտի վարորդներին՝ մի տեղափոխեք սահմանված քանակից ավելի ուղևոր։ Ճանապարհային ոստիկանությունը հետևողական է։ Բոլոր օրինախախտները հայտնաբերվում և ենթարկվում են պատասխանատվության։
Հարգելի քաղաքացիներ, ձեր իսկ առողջության անվտանգությունից ելնելով, մի նստեք սահմանված քանակից ավելի բեռնված ավտոբուսներ ու միկրոավտոբուսներ։

Դիտվել է՝ 433

Մեկնաբանություններ